Զինյալները շարունակում են գնդակոծել Հալեպի ծայրամասի բնակավայրը |factor.am|
09:02 - 13 հունվարի, 2020

Զինյալները շարունակում են գնդակոծել Հալեպի ծայրամասի բնակավայրը |factor.am|

factor.am: Զինված կազմավորումները շարունակում են գնակոծել սիրիական Հալեպի ծայրամասային Զահրա բնակավայրը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հալեպը ներառված է Իդլիբի դեէսկալացիայի գոտում, որտեղ հունվարի 9-ից, թուրքական կողմի հետ համաձայնությամբ, դադարեցվել են մարտական գործողություններն ու ավիացիայի հարվածները:

Չնայած դրան՝ զինյալները չեն դադարում գնդակոծել Սիրիական արաբական բանակի զինված ուժերի դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:

Սիրիական բանակի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ զինյալների կողմից գնդակոծություններն անցյալ դեկտեմբերի վերջից զգալիորեն ուժգնացել են: Ավելի վաղ ՍԱՆԱ-ն հաղորդել էր, որ Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 3-ը, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել