Ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, վնասվել է 1 քաղաքացի |arm.sputniknews.ru|
12:04 - 08 հուլիսի, 2024

Ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, վնասվել է 1 քաղաքացի |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներից 25-ի մասնակցությամբ մեկ շաբաթում 25 պատահար է գրանցվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ներկայացուցիչը։

«Նախորդ շաբաթ 67 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3538 շարժակազմ` նախատեսված 3937-ի փոխարեն։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 25 պատահար, որից մեկը՝ մարմնական վնասվածքով։ Վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղևորը վայր է ընկել և ստացել ողի ու թիակի կոտրվածք։ Խոսել եմ և՛ իր, և՛ բժշկի հետ»,- նշեց ՓԲԸ–ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` տուժողը հետվիրահատական շրջանում է արդեն, այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։

Նիստի ընթացքում նշվեց, որ մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորները 117 անգամ ահազանգել են։ Ընդգծվեց՝ վարորդներին զգուշացումներ են տրվել, բանավոր և գրավոր նկատողություններ, կազմվել են արձանագրություններ։ Մեկ ահազանգի վերաբերյալ էլ վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում վարորդն ազատվել է աշխատանքից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այդ ահազանգերի այդ թիվը մտահոգիչ համարեց։ Նա շեշտեց՝ վարորդների պահվածքի մասով էական անելիք կա, որպեսզի բողոքները շարունակաբար պակասեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել