Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին
 |azatutyun.am|
17:21 - 09 հուլիսի, 2024

Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին: APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ, նախարարի օգնական Մուջթեբա Դեմիրչիլուն։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական դեսպանատունն աշխատանքը կվերսկսի 15-ից 20 օրվա ընթացքում»։

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրել էր աշխատանքը 2023 թվականի ձմռանը տեղի ունեցած հարձակումից հետո, բոլոր աշխատակիցները և նրանց ընտանիքները տարհանվել էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել