Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
 |1lurer.am|
20:47 - 10 հուլիսի, 2024

Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը:

«Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը»,-ասել է պետքարտուղարը։

Վերլուծելով տեղի ունեցած բոլոր շփումները, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումները՝ Բլինքենը կարծիք է հայտնել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։

«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար»,-հավելել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել