news.am: Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է Սյունիքի օդանավակայան, եղել մարզի մի քանի համայնքներում։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Պատիվ էր նախորդ շաբաթվա վերջում Կապանում հյուրընկալել Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Դեսպանն այցելել է Սյունիք օդանավակայան և սահմանամերձ մի քանի համայնքներ», - նշված է ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։
comment.count (0)