ՆԳ նախարարը Սյունիքի մարզում հանդիպում  է ունեցել քաղաքացիների հետ. ՆԳՆ
11:11 - 13 հուլիսի, 2024

ՆԳ նախարարը Սյունիքի մարզում հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ. ՆԳՆ

ՆԳ նախարարը Սյունիքի մարզում հանդիպում է ունեցել նաև քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարության մամուլի ծառայությունից.

«Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Սյունիքի մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։ 

Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին Ոստիկանության բարեփոխումներին, Պարեկային ծառայության գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, դպրոցական տեսուչի ինստիտուտի կարևորությանը և այլն: Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ: Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել բարձրացրած խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։

Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու», - նշված է հայտարարությունում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել