1lurer.am: Սիրիայում խորհրդարանի ընտրություն է: Ավելի քան 1516 թեկնածու պայքարում է Սիրիայի խորհրդարանի 250 տեղի համար։ Ընտրությունների գծով բարձրագույն դատական կոմիտեի ղեկավար Ջիհադ Մուրադը հայտնել է, որ ամբողջ երկրում գործում է ավելի քան 8151 ընտրատեղամաս։ Այս ընտրությունները չորրորդն են 2011 թվականին երկրում սկսված զինված հակամարտությունից հետո։
Ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած 19 միլիոն քաղաքացի:
Ընտրություններում ֆավորիտ է համարվում 2020 թվականի ընտրություններում հաղթած «Ազգային միասնություն» դաշինքում: Նրա ցուցակում ընդգրկված է 168 թեկնածու իշխող Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունից, որի գլխավոր քարտուղարը երկրի նախագահ Բաշար ալ-Ասադն է և 16-ը՝ գործընկեր «Առաջադիմական ազգային» ճակատից։
Ընտրությունն անցկացվում է Սիրիայի շրջանների մեծ մասում։ Կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող Իդլիբի և Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանների բնակիչների համար կազմակերպվել է ավելի քան 70 ընտրատեղամաս հարևան Հալեպ, Լաթաքիա և Համա նահանգներում։ Եվս 90 ընտրատեղամաս է բացվել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա նահանգից տեղահանվածների համար։
comment.count (0)