ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին, որի հետ գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ են քննարկվել: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Խոսվել է ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականության, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեության, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողությունների և մի շարք այլ թեմաների մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը և «Նեյշնլ ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը»,- նշված է գրառման մեջ։
comment.count (0)