Աբխազիայի նախագահի պարտականությունները ստանձնել է վարչապետ Վալերի Բգանբան |news.am|
15:40 - 13 հունվարի, 2020

Աբխազիայի նախագահի պարտականությունները ստանձնել է վարչապետ Վալերի Բգանբան |news.am|

news.am:  Աբխազիայի նախագահի պարտականությունները ստանձնել է վարչապետ Վալերի Բգանբան:

«Աբխազիայի Հանրապետության սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահի կողմից լիազորությունները վայր դնելուց հետո նախագահի պարտականությունները ստանձնում է վարչապետը: Այդ կապակցությամբ ես ստանձնում եմ Աբխազիայի Հանրապետության նախագահի պարտականությունները»,- ասել է նա:


Աբխազիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բգանբան կշարունակի ղեկավարել կառավարությունը:

«Կատարելով նախագահի պարտավորությունները՝ Բգանբան կշարունակի կազմակերպել երկրի կառավարության աշխատանքը՝ ապահովելու հանրապետության բնակչության իրավունքներն ու շահերը»,- հայտնել է մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Սուխումում ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը՝ ներխուժելով նրա վարչակազմի շենք: Երկրի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարական տալու կոչով նախագահին ուղղված դիմումը:

Կիրակի երեկոյան՝ 4 օր ցույցերից հետո, Խաջիմբան հայտարարել է իր լիազորությունների դադարեցման մասին: Նա Աբխազիայի նախագահն էր 2014 թվականից, 2019 թվականի սեպտեմբերին վերընտրվել էր:

Հունվարի 10-ին Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին երկրի ԿԸՀ որոշումն ու նոր ընտրություններ նշանակել: Նոր ընտրություններ են նշանակվել մարտի 22-ին: Խաջիմբայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կբողոքարկի ԿԸՀ որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել