ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի

 |factor.am|
14:24 - 19 հուլիսի, 2024

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի |factor.am|

factor.am: Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն՝ պայմանավորված այս երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին գրում է իրանական SNN գործակալությունը։

Նշվում է, որ երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը։ Համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և փոխադարձ կարիքները: Իրանի և Հայաստանի՝ որպես երկու հարևան երկրների հարաբերությունները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել։ Այս հարաբերությունն իր գագաթնակետին է հասել   երկու երկրների միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ։ Այս համաձայնագրի և երկու երկրների համագործակցության այլ ձեռքբերումների  մասին  գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը նաև ասել է, որ Իրանի գազի արտահանումը Հայաստան մոտ ապագայում կկրկնապատկվի․ «Մեր հաջողություններից մեկը երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի պայմանագրի երկարաձգումն էր մինչև 2030 թվականը։ Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաև, մեզ հաջողվել է  գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»,- հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել