Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել
 |1lurer.am|
20:13 - 19 հուլիսի, 2024

Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Քիր Սթարմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, մասնավորապես՝ իրավիճակը ռազմաճակատում: 

Այնուհետև Զելենսկու և Սթարմերի ներկայությամբ Ուկրաինայի պաշտպանունակությանը վարկային աջակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթով նախատեսվում է օգնություն տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի, զինամթերքի վերանորոգման և մասնակի արտադրության ոլորտում։

Լոնդոնը և Կիևը կկարողանան 2 միլիարդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել: Ընդ որում՝ այս գումարը վերջնական չէ և, հնարավոր է, ավելանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել