Կայացավ «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով առաջին դատական նիստը |shantnews.am|
14:19 - 10 դեկտեմբերի, 2019

Կայացավ «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով առաջին դատական նիստը |shantnews.am|

shantnews.am:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մեկնարկել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող «Ռեստարտ» խմբի 6 անդամները մեղադրանքը, այն է` առևանգման փորձ կատարելը, չեն ընդունում, բայց աղբամանը նետելու արարքն ընդունում են:

Առաջին դատական նիստի ընթացքում ճշտվեց մեղադրյալների ինքնությունը, գործով ներգրավվեցին պաշտպանները: Նարեկ Մալյանի շահերը կպաշտպանի Տիգրան Աթանեսյանը, իսկ «Ռեստարտի» 6 անդամների շահերը՝ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը:

Դատավորը տեղեկացրեց նաև, որ «Ռեստարտի» փաստաբան Կարապետ Բադալյանը զանգով տեղեկացրել է, որ այլևս չի ներկայացնելու նախաձեռնության անդամների շահերը։ Նույն գործով մեկ այլ պաշտպան` Արմեն Խաչատրյանը, չի ներկայանալու դատական նիստին։ Այդ երկու փաստաբանները չեն իրականացնի «Ռեստարտի» 6 անդամների շահերի պաշտպանությունը:

Դատական այս նիստը այսքանով սահմանափակվեց, քանի որ մեղադրյալ Դավիթ Սիմոնյանը չէր ստացել իր մեղադրական եզրակացությունը:

Նիստի ընթացքում դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի աջակիցները:

Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցում մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ Նարեկ Մալյանին ցանկացել են աղբամանը գցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել