ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է ներկայացրել Թրամփի դեմ մահափորձի պատճառով
 |1lurer.am|
20:06 - 23 հուլիսի, 2024

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է ներկայացրել Թրամփի դեմ մահափորձի պատճառով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական է ներկայացրել, քանի որ իր գլխավորած գերատեսչությունը չի կարողացել կանխել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի լսումների ժամանակ նա խոստովանել է, որ մահափորձը Գաղտնի ծառայության մեծ ձախողումն էր, և որ այն հնարավոր էր կանխել: Լսումներին մասնակցած մի շարք օրենսդիրներ Չիթլին կոչ են արել հեռանալ պաշտոնից։

Թրամփի դեմ մահափորձը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիա նահանգում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների առջև նրա ելույթի ժամանակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Չիթլին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել