Վրաստանը վավերացրել է ՌԴ-ի հետ սահմանային ճանապարհի կառուցման վարկային պայմանագիրը |shantnews.am|
07:43 - 11 դեկտեմբերի, 2019

Վրաստանը վավերացրել է ՌԴ-ի հետ սահմանային ճանապարհի կառուցման վարկային պայմանագիրը |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ՌԴ սահման տանող Կվշեթե-Կոբե ճանապարհի (Մցխեթա-Մթիանեթի շրջան) կառուցման համար 60 միլիոն դոլար հատկացնելու մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ վարկային պայմանագիրը:

«Ճանապարհի ընդհանուր արժեքը 558,6 միլիոն դոլար է, որից շուրջ 416 միլիոն դոլարը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը, մնացածը՝ մոտավորապես 60 միլիոն դոլարը, կհատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Վարկի տևողությունը 18 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 4 տարի»: Այդ մասին ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն ՝ պատգամավորներին ներկայացնելով վավերացման հրամանագրի նախագիծը:

Ասիական զարգացման բանկից ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից բացի, շինարարությանն իր մասնակցությունը կունենա նաև Վրաստանի կառավարությունը՝ ներդնելով 83,6 միլիոն դոլար: Նախատեսվում է շինարարությունը սկսել այս տարի: Այն կիրականացնի «Չինական երկաթուղիների 23 բյուրո» ընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել