armtimes.com: ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումը, որով վարչապետն ամիսներ առաջ նրան ազատել էր աշխատանքից: Ըստ այդմ՝ նախկին տեղակալը պահանջում է որպես իրավական հետեւանք, իրեն վերականգնել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
comment.count (0)