Այս պահի դրությամբ ճաքալցման, փոսալցման, միջին նորոգման աշխատանքներով ասֆալտապատման տեսանկյունից Երևանում աննախադեպ աշխատանք է արվել հենց տարվա կեսին, այլ հարց է, որ Երևան քաղաքում ընդհանուր ենթակառուցվածքները, օրինակ կոյուղագծերը, ջրագծերը, բարոյապես մաշված են, այսինքն խորքային փոխարինման, համակարգային լուծումների խնդիր ունեն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ արդյունքներ են ունենում Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ հսկողականները։
Ավինյանի խոսքով շատ դեպքերում խնդիրները, նույն ասֆալտի, առաջանում են այն պատճառով, որ օրինակ նախորդ տարի իրականացվել են մեծ ենթակառուցվածքային ներդրումներ, և ասֆալտապատման աշխատանքներն արվել են ինչպես նախկինում, ուղղակի մեծ ծավալով են արվել, և տեսանելի են։
«Համակարգային խնդիր կա, խոսքը չի վերաբերում նրան, որ անպատասխանատու աշխատակիցները չեն պատժվում, վստահաբար պատժվում են, շատ մարդիկ փոխարինվում են, բայց ես վստահեցնում եմ, որ էս դահլիճում տեղի ունեցող խորհրդակցություններն արդյունք ունենում են։
Երբ խոսում ենք ֆորս-մաժորի մասին, հեղեղների մասին, կներեք, Արաբական Միացյալ Էմիրությունները դասվում է ամենահարուստ երկրների ցանկին, բայց իրենք էլ ապահովագրված չէին, նույն իրավիճակն իրենց մոտ է տեղի ունենում, այսինքն՝ ֆորս-մաժորներից որեւէ մեկն ապահովագրված չէ, բայց էն, որ հիմնարարա աշխատանքները տարվում են, ես վստահեցնում են, եւ կարծում եմ, դա սկսելի է տեսանելի լինել»,- նշեց քաղաքապետը։
comment.count (0)