Մարտակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել․ տնային կալանքի ժամկետը լրացել է
16:26 - 25 հուլիսի, 2024

Մարտակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել․ տնային կալանքի ժամկետը լրացել է

Արցախի Մարտակերտ քաղաքի նախկին ղեկավար Միշա Գյուրջյանի տնային կալանքի ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել։

Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով` Գյուրջյանի նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին դատարանը երկու ամիս կալանք էր կիրառել նախկին քաղաքապետ նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել