Լաոսում հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարն ու Չինաստանի ԱԳ նախարարը
 |azatutyun.am|
15:02 - 27 հուլիսի, 2024

Լաոսում հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարն ու Չինաստանի ԱԳ նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Չինաստանի արտգործնախարար Վան Ին այսօր Լաոսում բանակցություններ են անցկացնում Հարավչինական ծովում լարվածության և Պեկինի ու Մոսկվայի միջև կապերի առնչությամբ Վաշինգտոնի անհանգստությունների ֆոնին։

Հանդիպումից քիչ առաջ Բլինքենը քննադատել է Պեկինի գործողությունները Հարավչինական ծովում` դրանք համարելով անօրինական և լարվածությունը սրացնող գործողություններ։

Հարավչինական ծովում Չինաստանը հակասություններ ունի ԱՄՆ-ի դաշնակից Ֆիլիպինների հետ։

Միացյալ Նահանգների և Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության (ASEAN) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել