Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործելու
11:56 - 29 հուլիսի, 2024

Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործելու

«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:

Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:

Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել