Թեհրանը Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի և մնում է այդ դիրքորոշմանը․ Իրանի հոգևոր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանին
 |factor.am|
15:43 - 30 հուլիսի, 2024

Թեհրանը Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի և մնում է այդ դիրքորոշմանը․ Իրանի հոգևոր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանին |factor.am|

factor.am: Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի քաղաքականությունը հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն է, գրում է ISNA գործակալությունը։

«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացոմանը  և երկու երկրների միջև համագործակցությունը՝ հիմնված սահմանված շահերի հիմքի վրա՝ անկախ այլոց քաղաքականությունից»,- ասել է Խամենեին։

Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ  Փաշինյանին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար, ընդգծել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին դիտարկում է ի վնաս Հայաստանի և շարունակում է մնալ այս դիրքորոշմանը»,- ասել է նա։

Ալի Խամենեին շեշտել է, որ «օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների հարաբերություններում իրենց հարևանների հետ»։

«Երկրներն իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում են իրենց բարեկամների հետ, հեռվից եկողների գործողությունները վնասում են»,- ասել է նա։ Խամենեին նաև ընդգծել է Իրանի ժողովրդի և երկրի հայ համայնքի լավ հարաբերությունները։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել