factor.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չի ազդի շարժման ղեկավարության քաղաքականության վրա, խմբավորումը կպատասխանի Իսրայելին այդ գործողության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ալժիրում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը։
«Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո Իսմայիլ Հանիեի մահը չի ազդի ղեկավարության (ՀԱՄԱՍ) և նրա կառույցների որոշումների վրա, Իսրայելը կվճարի այս հանցագործության և մեր ժողովրդի դեմ կատարած բոլոր հանցագործությունների համար»,- ասել է Համդան։
Հիշեցնենք՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել են Իրանի մայրաքաղաքում իսրայելական հարվածի հետևանքով Հանիեի մահվան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։
comment.count (0)