shantnews.am: Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է IRNA գործակալությունը։
Ըստ թղթակցի՝ Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Բոլորը՝ երեխաներից մինչև տարեց ցուցարարները ծածանել են Պաղեստինի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» դրոշները:
Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին՝ Թեհրանում նրա նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով։ Նա Իրան էր ժամանել նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։
comment.count (0)