Թեհրանում հրաժեշտ են տալիս «Համաս»-ի առաջնորդին
 |azatutyun.am|
11:30 - 01 օգոստոսի, 2024

Թեհրանում հրաժեշտ են տալիս «Համաս»-ի առաջնորդին |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Թեհրանում սպանված «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դագաղը տեղափոխվում է Թեհրանի Ազադի (Ազատության) հրապարակ, հաղորդում է CNN-ը։

Նախքան Թեհրանի համալսարանից դաղագի դուրսբերումն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին աղոթք է հղել Հանիեի համար:

Հազարավոր քաղաքացներ են հավաքվել Թեհրանի փողոցներում՝ հետևելու սգո թափորի ընթացքին։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը երեկ հայտնել է, որ Հանեին օգոստոսի 2-ին հուղարկավորվելու է Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Իսմայիլ Հանեին հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Իրանն ու Համասը Հանեի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին։

Խամենեին խոստացել է վրեժ լուծել այդ սպանության համար: Ըստ New York Times-ի, նա հրաման է արձակել «ուղղակիորեն հարվածել Իսրայելին»։

Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը սպանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել