Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ նա ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Իրան Ինթերնեյշնլը մեդիա գործակալությունը։
«Որոշ հալածող կառավարությունների պնդումները ուղղված չեն բանակցություններում խնդիրների լուծմանը, այլ ուղղված են գերակայություն հաստատելուն և իրենց պահանջների պարտադրմանը», - ասել է Խամենեին Թեհրանում Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի ընդունի նրանց պահանջները»,- հավելել է նա։
Նրա մեկնաբանությունները հաջորդել են Թրամփի հայտարարությանը, որ ինքը Իրանի առաջնորդին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ միաժամանակ զգուշացնելով, որ այլընտրանքը ռազմական միջամտությունն է։
comment.count (0)