Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ  պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ԱՄՆ-ի դեմ վճռական հակաքայլերի |armenpress.am|
22:26 - 12 մարտի, 2025

Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ԱՄՆ-ի դեմ վճռական հակաքայլերի |armenpress.am|

armenpress.am: Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիները և նրանց գործակալները սխալ գործողություններ ձեռնարկեն, Իրանի հակաքայլերը կլինեն վճռական և հստակ: Եվ ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն»,- Խամենեիի խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը:

Խամենին նաև հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար։

«Իրանի միջուկային զենքի վերաբերյալ նրանք ասում են. «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: Նույնիսկ եթե մենք ուզենայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ: Այն փաստը, որ մենք միջուկային զենք չունենք և չենք ձգտում այն ​​ունենալ, բացատրվում է նրանով, որ ինքներս չենք ուզում ունենալ՝ տարբեր պատճառներով»,-ասել է Խամենեիին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել