«Հեզբոլլա»-ն հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է
 |azatutyun.am|
11:27 - 04 օգոստոսի, 2024

«Հեզբոլլա»-ն հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլլա» խմբավորումը կիրակի գիշերը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը, հաղորդում են BBC-ն, Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդում է մի քանի տասնյակ հրթիռների մասին։ Դրանց մեծ մասը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը, մյուսներն ընկել են չբնակեցված վայրերում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր զինված ուժերը պատասխանել են՝ հրթիռակոծելով հարավային Լիբանանը:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել