Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
11:58 - 06 օգոստոսի, 2024

Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին News.am-ին հայտնել են ԱԺ-ից։

Գուրգեն Արսենյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021թ. հունիսի 20-ին :

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի վերջին Գուրգեն Արսենյանը հայտնել էր, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը։ Նա նաև նշել էր, որ իր փաստաթղթերն արդեն գտնվում են ՌԴ-ում, բայց պատասխան դեռ չի եկել։

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, որի արդյունքների ամփոփումից հետո հանրությունը կիրազեկվի։

Առայժմ հայտնի չէ՝ ՌԴ-ից Արսենյանի թեկնածությունը հաստատել են, թե ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել