ԱՄՆ-ն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի
11:10 - 10 օգոստոսի, 2024

ԱՄՆ-ն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի

Միացյալ Նահանգները օգոստոսի 9-ին հայտարարել է, որ 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ կուղարկի Ուկրաինա, որը ներառում է Stinger հրթիռներ և հրետանու համար նախատեսված զինամթերք։

Փաթեթը կլինի 10-րդը, որը ուղարկվում է Ուկրաինա այն բանից հետո, երբ ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ հատկացումների մասին օրենքը: 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարություն է տարածել՝ բացատրելով ռազմական օգնության փաթեթի բովանդակությունն ու նպատակը․
«Այս 125 միլիոն դոլար արժողությամբ աջակցության փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության կալանիչներ, հրթիռային համակարգերի և հրետանու զինամթերք, բազմաֆունկցիոնալ ռադարներ և հակատանկային զենքեր, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանել իր զորքերը, իր ժողովրդին և քաղաքները ռուսական հարձակումներից և ամրապնդել իր կարողությունները առաջնագծում», - ասված է հայտարարությունում:

Լուսանկարում՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշները ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ Վաշինգտոնում, 2024 թվականի ապրիլի 20-ին/ Նաթան Հովարդ/ AFP։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել