1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել, որում նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Կուրսկի շրջանում՝ կանխելու ռուսական հետագա հարձակումները:
Նա դիմել է դաշնակիցներին՝ արագացնելու ուկրաինական բանակի համար ռազմական տեխնիկայի մատակարարումը։
Երեկ ուկրաինացի զինվորականները հրապարակել են կադրեր, որոնց համաձայն՝ Կուրսկի շրջանի Սեյմ գետի վրա ևս մեկ կամուրջ է ոչնչացվել:
Արևմտյան ԶԼՄ-ների գնահատմամբ՝ հաղորդակցությունների ոչնչացումը, որոնցով ընթանում էր տարածաշրջանում ռուսական զորախմբի մատակարարումը, կարող է ազդանշան լինել, որ ուկրաինական զորքերը մտադիր են այնտեղ ամրապնդվել։
comment.count (0)