Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝
Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող.– Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. — Արամի փող., Նալբանդյան փող. — Արամի փող.:
Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու
նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
comment.count (0)