armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Լի Ցյանը Ռուսաստան է ժամանել իր պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հրավերով։ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ երկու երկրների վարչապետներն անցկացրել են Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 29-րդ կանոնավոր հանդիպումը՝ քննարկելով առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցը։ Շեշտը դրվել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում համատեղ նախագծերի խթանման վրա։
comment.count (0)