Պայթյուն Հնդկաստանի դեղագործական գործարաններից մեկում. զոհվել է 17 մարդ |news.am|
10:54 - 22 օգոստոսի, 2024

Պայթյուն Հնդկաստանի դեղագործական գործարաններից մեկում. զոհվել է 17 մարդ |news.am|

news.am: Հնդկական Անդհրա Փրադեշ նահանգի դեղագործական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 17 մարդ, Reuters-ին տեղեկացրել են Հնդկաստանի արդյունաբերության նախարարությունում։

Գործակալության աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորվել է մոտ 40 մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի Scientia Advanced Sciences մասնավոր ընկերությունում։ Կառավարական պաշտոնյաները կասկածում են, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական ռեակտորում։

Նահանգի կառավարությունը կարգադրել է հետաքննել միջադեպը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել