Պուտինն ու Մոդին քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները |1lurer.am|
16:40 - 27 օգոստոսի, 2024

Պուտինն ու Մոդին քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Կրեմլից հայտնել են, որ Մոդին տեղեկացրել է Կիև կատարած իր վերջին այցի մասին, ընդգծել Ուկրաինայում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործում ներդրում ունենալու շահագրգռվածությունը:

«Իր հերթին Վլադիմիր Պուտինը սկզբունքային գնահատական է տվել Կիևի իշխանությունների և նրանց արևմտյան հովանավորների ապակառուցողական գծին՝ ուրվագծելով հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ ռուսական առանցքային մոտեցումները»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև Հնդկաստանի վարչապետի՝ հուլիսին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ավարտին առևտրատնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր:

Գոհունակություն է հայտնվել BRICS-ի շրջանակում երկու երկրների փոխգործակցության վերաբերյալ։ Մոդին հաստատել է 2024 թվականի հոկտեմբերին Կազանում նախատեսված՝ միավորման գագաթնաժողովին մասնակցելու պատրաստակամությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել