Վրաստանի իշխող ուժը հավաստիացնում է՝ մտադիր չէ Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին հոդվածը
 |azatutyun.am|
15:21 - 23 օգոստոսի, 2024

Վրաստանի իշխող ուժը հավաստիացնում է՝ մտադիր չէ Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին հոդվածը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Ես ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այս հոդվածը փոփոխելու մասին է, այլ մեկ այլ բանի, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն», - ասել է Կոբախիձեն, որի ղեկավարած կուսակցությունը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին։

Կոբախիձեն միաժամանակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք խոսքը պետական կառավարման համակարգի հնարավոր փոփոխության մասին է՝ հորդորելով սպասել խորհրդակցությունների ավարտին։

Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պետք է «ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել