ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Գազայում տիրող իրավիճակը |tert.am|
22:30 - 23 օգոստոսի, 2024

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Գազայում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Յոավ Գալանտի հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։

Այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային իրավիճակը, նրանք քննարկել են նաև երկու երկրների ռազմական կառույցների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման եղանակները:

Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել