Փարիզի օդանավակայանում Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Telegram հավելվածի գործադիր տնօրեն Պավել Դուրովին։ Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական գործակալությունից։
Ըստ պաշտոնյաների, 39-ամյա տղամարդը ձերբակալվել է Telegram հավելվածի հետ կապված հանցագործությունների համար: Իրավապահ մարմինները Դուրովին մեղադրում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության հանցակից լինելու մեջ՝ Telegram-ի իրավապահ մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելու, ինչպես նաև հավելվածում կրիպտոարժույթ ուղարկելու հնարավորության պատճառով, հայտնում է TF1 հեռուստաալիքը։
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը «անհապաղ քայլեր» է ձեռնարկում իրավիճակը պարզաբանելու համար, հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Դուրովը ձերբակալվել է, երբ նրա անձնական ինքնաթիռը վայրէջք է կատարել Լե Բուրժե օդանավակայանում․ նա ճամփորդում էր իր անձնական ինքնաթիռով, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
2018 թվականին հավելվածն արգելվել էր Ռուսաստանում այն բանից հետո, երբ Դուրովը մերժել էր փոխանցել օգտատերերի տվյալները ՌԴ ղեկավարությանը, բայց արգելքը չեղարկվել է 2021 թվականին։
comment.count (0)