Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար
20:12 - 18 դեկտեմբերի, 2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն X-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը։

«Շնորհակալ եմ համերաշխության ուղերձի համար, հարգելի Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի բնակիչների հետ են, որ լրջորեն տուժել են այս աղետից»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին:

«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և զգալի վնասների: Ես հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և բնական աղետից տուժածներին»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում։

Մայոտում Շիդո ցիկլոնի ավերածությունների պատճառով բազմաթիվ զոհեր կան։ Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կհասնի հազարի։ 1500 մարդ է վիրավորվել, 200-ի վիճակը ծանր է։

Մայոտի բնակչության գրեթե 70%-ը լրջորեն տուժել է, ամբողջ թաղամասեր վերածվել են փլատակների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել