Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ»

 |factor.am|
22:51 - 20 դեկտեմբերի, 2024

Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ» |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին՝ այն գնահատելով «ոչ օբյեկտիվ և կողմնակալ»։ Մեջլիսը Եվրախորհրդարանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և «Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին ծառայելու մեջ»։

«Կասկած չկա, որ այս բանաձևը մեր երկրի դեմ ուղղված երկարատև զրպարտչական արշավի մի մասն է։ Ադրբեջանի հաջողությունները, որոնք միավորեցին համաշխարհային հանրությանը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, դարձան այս արշավի ակտիվացման պատճառը՝ համալրված նոր կեղծ տարրերով»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, թե, իբր, Ադրբեջանում բոլոր հիմնական իրավունքներն ու ազատությունները լիովին երաշխավորված են․

«Եվրախորհրդարանում քննարկումները և ընդունված փաստաթղթերը դարձել են այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտության գործիք: Այնուամենայնիվ, այս կառույցը պետք է լավ հասկանա, որ իր ոչ օբյեկտիվ դիրքորոշումը և կեղծ տեղեկատվություն ֆորմալացնող բանաձևերն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում»:

Ադրբեջանի օրենսդիրները Եվրախորհրդարանին կոչ են անում «կենտրոնանալ եվրոպական մայրցամաքում աճող սեփական խնդիրների լուծման վրա»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել