azatutyun.am: Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հյուպատոսական հասանելիություն է պահանջել ծագումով ռուս միլիարդատեր Պավել Դուրովի մոտ, որը երեկ ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում, հաղորդում է ռուսական պետական ТАСС գործակալությունը։
Դեսպանատունը պահանջել է նաև ապահովել Տելեգրամ սոցցանցի հիմնադրի իրավունքները։
Մոսկվան պնդել է, թե Ֆրանսիան մինչ այժմ «խուսափում է փոխգործակցությունից» Դուրովի հետ կապված իրավիճակի շուրջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս դիվանագետները կապի մեջ են Դուրովի փաստաբանի հետ։
Փարիզը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել։
comment.count (0)