Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:
comment.count (0)