Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է
 |azatutyun.am|
20:01 - 29 օգոստոսի, 2024

Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այց է կատարելու Մոնղոլիա, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Եթե պլանավորած այցը տեղի ունենա, իսկ Կրմելը հազվադեպ է փոխում պլանները, ապա Պուտինը առաջին անգամ կայցելի մի երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։

2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։

2023-ին Պուտինը չէր այցելել Հռոմի ստատուտը ստորագրած Հարավաֆրիկյան Հանրապետություն ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նրան խնդրել էր Հարավաֆրիկայն Հանրապետության նախագահը և Պուտինը ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին տեսակապի միջոցով ելույթ ունեցավ Մոսկվայից։

Մոնղոլիան սահմանակից է միայն Ռուսաստանին և Չինաստանին ու տեսականորեն ձերբակալության դեպքում գործնականում դժվար է պատկերացնել նրա տեղափոխումը Հաագա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել