Հայաստանն ու Ղազախստանը նշում են Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը |armenpress.am|
16:13 - 03 սեպտեմբերի, 2024

Հայաստանն ու Ղազախստանը նշում են Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը նախանշում է երկու երկրների միջև հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։ 

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում՝ անդրադառնալով սեպտեմբերին 2-ին նշվող Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման տարեդարձին։  

«Լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը նախանշում է մեր հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք հիմնված են ապագային միտված ռազմավարական համագործակցության վրա», - նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։

Վերջինս նաև հավելել է, որ այս նշանակալի փաստաթուղթը սահմանում է Երևանի և Աստանայի միջև գործընկերության զարգացման ուղենիշները՝ փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման երկարամյա ավանդույթների ոգով։ 

Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել նաև Ղազախստանի ԱԳ նախարարությունը՝ մասնավորապես նշելով․ «Մենք նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակը, որը վկայում է մեր կայուն սերտ համագործակցության մասին՝ ուղղված ապագա ռազմավարական համագործակցությանը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել