factor.am: Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար՝ «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի իրականացման նկատակով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Կանաչ էներգետիկ միջանցք» համատեղ ձեռնարկության ստեղծման բաժնետերերի համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի համակարգերի օպերատորները՝ Azerenergy, Georgia State Electric System, Transelectrica և MVM:
«Համատեղ ձեռնարկությանը և աշխատանքային խմբին հանձնարարված է արագացնել համատեղ գործընթացները խորհրդատվական ընկերության հետ՝ սահմանված ժամկետում ավարտելու ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, նախապատրաստելու համատեղ ձեռնարկության գործողությունների պլանը մինչև նախարարների հաջորդ հանդիպումը, ինչպես նաև սկսել խորհրդակցությունները նախագծի բիզնես մոդելների հետ կապված։ «Կանաչ էներգետիկ միջանցք»-ը կֆինանսավորի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և պատասխանատու կլինի դրա պատրաստման ու իրականացման մոնիթորինգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)