Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում է
 |azatutyun.am|
10:10 - 05 սեպտեմբերի, 2024

Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» ընդհանուր վերնագրով օրինագծերի փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող 18 օրենքներում։

Եվրամիությունը դատապարտել է օրենքի «երկրորդ ընթերցմամբ հապճեպ ընդունումը», ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։ Եվրամիությունը մտահոգված է, որ ԵՄ ինտեգրման վրա էական ազդեցություն ունեցող օրենսդրությունն ընդունվել է առանց համարժեք հանրային քննարկումների և մանրակրկիտ դիտարկելու եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանությունը», - ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել