«Հեզբոլլահ»-ը Լիբանանից շուրջ 50 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելը ևս հարվածներ է հասցրել |tert.am|
14:59 - 08 սեպտեմբերի, 2024

«Հեզբոլլահ»-ը Լիբանանից շուրջ 50 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելը ևս հարվածներ է հասցրել |tert.am|

tert.am: Իսրայելական բանակը սեպտեմբերի 8-ի գիշերն արձանագրել է Լիբանանից շուրջ 50 արկի արձակումը։ Նույն գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող  թիրախներին:

Մոտ 20 հրթիռ է արձակվել Իսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքի մոտակայքում, Իսրայելի  հակաօդային պաշտպանությունը որսացել է դրանց մեծ մասը: Եվս մոտ 30 հրթիռ հատել է սահմանը Վերին Գալիլեայում։ ՀՕՊ համակարգերը որսացել են դրանցից մի քանիսը, իսկ մնացածներն ընկել են բաց տարածքներում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան հաղորդագրության մեջ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին Այտարուն, Մարուն ալ Ռաս եւ Յարուն շրջաններում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել