aravot.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ երեք հանցագործությունների համար դատապարտված Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։ Գորիսի ավագանին մերժել էր պրոբացիայի դիմումը՝ անվստահություն չհայտնելով համայնքապետին։
Նախորդ նիստում՝ Առուշանյանի փաստաբանները ներկայացրին, որ պրոբացիայի բողոքը անհիմն է, ներպետական ու միջազգային օրենսդրությամբ չի կարող մարդու համար պատիժը վատթարանալ, ըստ որի՝ Առուշանյանին դատել են նախկին 2003թ․ ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ հիմա փորձում են վճիռ կայացնել նոր օրենսգրքով։ Միաժամանակ փաստաբանական խումբը գտնում է, որ ընտրովի պաշտոնների նկատմամբ, դատարանը չի կարող որոշում կայացնել՝ պաշտոնից զրկելու համար։
Հիշեցնենք, որ դատախազը՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության պետ Լեւոն Չարխիֆալակյանը միջնորդել էր բավարարել պրոբացիայի ծառայության որոշումը՝ փոխելով Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ու նրան ազատազրկել։
comment.count (0)