Մեր ամբողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի նրան, որ ապահովենք կրթություն, հավասարություն և զբաղվածություն. Տուլիա Էքսոնը` երևանյան համաժողովում
12:16 - 12 սեպտեմբերի, 2024

Մեր ամբողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի նրան, որ ապահովենք կրթություն, հավասարություն և զբաղվածություն. Տուլիա Էքսոնը` երևանյան համաժողովում

Երևանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը:

«Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ համաժողովի շրջանակում Երևանում, որտեղ համընկնում են հնագույն պատմությունը և ժամանակակից ձգտումները, անցկացնում ենք 10-րդ համաժողովը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովին նման գերազանց հնարավորություն մեզ ընծայելու համար:

Հայաստանը ոչ միայն իր օրինակով է առաջնորդում, այլև՝ բարձր հյուրընկալությամբ և հանձնառությամբ՝ հանուն երիտասարդ երկրների միջև փոխգործակցության և երկխոսության: Տարիների ընթացքում Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը դարձել է լավ հարթակ, որպեսզի երիտասարդ պատգամավորները կարողանան բարձրաձայնել հետևյալը. չի՛ կարող լինել ժողովրդավարություն առանց ներառականության, չի՛ կարող լինել ներառականություն առանց երիտասարդ տղամարդկանց և կանանց մասնակցության: Մեր ամբողջ ուշադրությունը, իմաստությունը և ձգտումը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները, հակամարտությունները, ապահովենք կրթություն, հավասարություն և զբաղվածություն»,- ասել է Տուլիա Էքսոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել