Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին |aysor.am|
11:57 - 19 սեպտեմբերի, 2024

Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին |aysor.am|

aysor.am: Այսօր կառավարության նիստին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ առաջարկվում է 1մլդ 940մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին։

«Նշված գումարից 1մլդ 880մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67մլն 900 հազար դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց նախարարը։

Հայրապետյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են մինչև այժ կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրի մասով.«Այս ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեից այս փոխանցումը կլինի նախավերջինը։ Վերջին փոխանցումը կլինի 2025 թվականին՝ 1մլդ-ի չափով»։

 Նախարարը նաև հավելեց, որ այս պահին 250 ինժեներ է աշխատում ծրագրի վրա.«Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել