Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական մարտահրավերների․ Արարարատ Միրզոյան
19:20 - 21 սեպտեմբերի, 2024

Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական մարտահրավերների․ Արարարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ․

«30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, արձանագրվեց մեր կամարտահայտումը՝ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն՝ իր հիմքում ունենալով ժողովրդավարությունը, հայ ժողովրդի իրավունքների ու համապարփակ անվտանգության պաշտպանությունը, ազգային-հոգևոր զարգացումը՝ որպես մեր պետականության զարգացման ուղենիշեր։

Արցախյան գոյամարտը, հումանիտար դժվարագույն մարտահրավերները, մեզ պարտադրված տնտեսական շրջափակումը ձևավորեցին այդ դժվար իրավիճակը, որոնց  պայմաններում հիմնադրվեցին և կայացան անկախ Հայաստանի պետական ինստիտուտները։

Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածությունը անկախ պետականությանը և ժողովրդավարությանը։  
Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական նմանատիպ մարտահրավերների։ Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք պիտի շարունակենք ջանքեր գործադրել ապահովելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ձգտենք կայուն և տևական խաղաղության, լավագույնս սպասարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի  շահերը։  

Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին անկախության կերտման և պահպանման ճանապարհին։

Շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել