Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման հարցերի շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարվում են անհրաժեշտ աշխատանքներ․ ԱԳՆ
 |factor.am|
16:50 - 23 սեպտեմբերի, 2024

Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման հարցերի շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարվում են անհրաժեշտ աշխատանքներ․ ԱԳՆ |factor.am|

factor.am: Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսության բացման հարցերի շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակվում են գործնական քննարկումներ և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Factor.am-ը փորձել էր արտգործնախարարությունից պարզել՝ արդյո՞ք ՀՀ-ն Ֆրանսիայից ստացել է դիմում Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին։

Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար հայտարարել էր, որ Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Սյունիքի մարզից պատգամավոր ընտրված Մարինա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, թե արտգործնախարարությունից իրեն փոխանցել են, որ Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն է բացելու և այն տեղակայվելու է Գորիս քաղաքում։

Բացի Ֆրանսիայից, ռուսական կողմից ևս հայտարարել են Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին։ Իսկ 2022 թվականին Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել